Ուիգմոր Հիմնադրամ
Մեր Մասին
Բարի գալուստ Ուիգմոր առողջապահական կրթական հիմնադրամ:

Մեր առաքելությունն է ուժեղացնել Հայաստանի առողջապահական համակարգը՝ զարգացնելով նորարար առողջապահական ծրագրեր, խթանելով կանխարգելիչ առողջապահությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացումն ու վերապատրաստումները ողջ երկրում։

Հիմնադրամի նպատակն է՝
  1. Առողջապահական ծրագրերի և նախագծերի մշակում և իրականացում՝ ուղղված ոլորտի զարգացմանը, ներառյալ բարեգործական, սոցիալական և կրթական ծրագրեր,
  2. Կանխարգելիչ բժշկությանն ու առողջ ապրելակերպին ուղղված իրազեկման ծրագրերի իրականացում, ներառյալ քարոզարշավներ, կրթական միջոցառումներ և հանդիպումներ
  3. Առողջապահական ոլորտում ոչ-ֆորմալ և ֆորմալ կրթական ծրագրերի, վերապատրաստումների և միջոցառումների կազմակերպում և իրականացում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ ի նպաստ շարունակական մասնագիտական կրթությանը և զարգացմանը
  4. Առողջապահության ոլորտում տարատեսակ սոցիալական և բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում։

Կառուցվածք
Զավեն Քոլոյան
Զավեն Քոլոյան
Տնօրեն
Զավեն Քոլոյան
Պաշտոն
Տնօրեն
Զավեն Քոլոյանը «Wigmore Group» առողջապահական ցանցի համահիմնադիրն ու տնօրենն է։

«Wigmore Group»-ը միավորում է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցը», «Ուիգմոր Քլինիք»-ը և «Ուիգմոր Ընտանեկան Առողջության Կենտրոնը»՝ ձևավորելով համալիր և ժամանակակից առողջապահական էկոհամակարգ։

Զավեն Քոլոյանն ունի բժշկական բարձրագույն կրթություն (ԵՊԲՀ) և տնտեսագիտության բակալավրի աստիճան (ԵՊՀ)։

Հետագա ուսումը շարունակել է Հարվարդի Բժշկական Դպրոցում (հիվանդանոցային կառավարման հետբուհական ծրագիր)։

Բազմամյա մասնագիտական փորձով բժիշկ Քոլոյանը հանդես է գալիս որպես ողնաշարի վիրաբույժ, առողջապահության ոլորտում ձեռնարկատեր` հիմնելով և ղեկավարելով մի շարք առողջապահական կազմակերպություններ, բժշկական հաստատություններ և նախաձեռնություններ։
Հոգաբարձուների խորհուրդ
Տաթևիկ Քոլոյան
Տաթևիկ Քոլոյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Տաթևիկ Քոլոյան
Պաշտոն
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Տաթևիկ Քոլոյանը հանրային քաղաքականության և կառավարման փորձառու մասնագետ է՝ Հայաստանում կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու մեծ փորձով:

Նա ներկայումս զբաղեցնում է Ուիգմոր Գրուփ ՓԲԸ-ի Զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը՝ համակարգելով հիվանդանոցի միջազգային գործընկերությունները, հանրային հաղորդակցությունը և կրթական-սոցիալական ծրագրերը՝ խթանելով ոլորտի զարգացումն ու համակարգային բարեփոխումները:

Տաթևիկն ունի 22 տարվա աշխատանքային փորձ, ներառյալ զբաղեցրած առանցքային պաշտոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակում, որտեղ նա ղեկավարել է Նորարարության և ԿԶՆ ֆինանսական պորտֆելը և նպաստել Հայաստանում բնապահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին:
Տաթևիկը Լոնդոնի Համալսարանի Հանրային քաղաքականության և կառավարման ֆակուլտետի հետբուհական կրթության, ինչպես նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է:
Տաթևիկ Քոլոյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ահարոն Բարսեղյան
Ահարոն Բարսեղյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Ահարոն Բարսեղյան
Պաշտոն
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյան
Կարեն Ակոպյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյան
Պաշտոն
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյանը դիմածնոտային վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ՝ կլինիկական և բժշկական կրթության կազմակերպման երկարամյա փորձառությամբ:

Ներկայումս «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ «Ուիգմոր Քլինիք»-ում:
Նախկինում դր․ Ակոպյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ներառյալ ԲՈւՀ-ի աշխատակազմի ղեկավար, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, ռեկտորի խորհրդական և ՏՏ բաժնի ղեկավար: Նա նաև ղեկավարել է Ստոմատոլոգիայի գերազանցության կրթության կենտրոնը և աշխատել որպես փոխտնօրեն «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնում:

Դր․ Ակոպյանն ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, որտեղ ավարտել է իր օրդինատուրան, այնուհետև ասպիրանտուրան՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչպես նաև բիզնես վարչարարության մագիստրոսական (MBA) աստիճան: Նա հրապարակել է մեկ ուսումնական ձեռնարկ և 11 գիտական հոդվածներ հայկական և միջազգային ամսագրերում:
Բացի իր մասնագիտական գործունեությունից, դոկտոր Ակոպյանը զբաղվում է գեղանկարչությամբ և բանաստեղծություններ է գրում: Նրա ստեղծագործությունները արտացոլում են իր ներքին աշխարհը և սերը մարդասիրության և արվեստի նկատմամբ։
Դոկտոր Ակոպյանը ամուսնացած է ունի երկու դուստր և մեկ որդի: